Փաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջ ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, մենք մենակ մնացինք /Տեսանյութ/
Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, եղել նրա տարածքային ստորաբաժանումը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մնացել է իբրև կենդանի պատանդ, որպեսզի ժողովուրդն անվնաս դուրս գա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը արցախցիների մասնակցության հարցին՝ վերջինս նշել է. թե արցախցիները իրավունք ունեն մասնակցելու ցանկացած շարժման, որը որ նախընտրում են:
Փաշինյանի այն հայտարարության մասին, որ արցախցիները 5000 դրամով մասնակցում են հավաքներին, Արցախի նախագահը ասել է. «Դա ապուշություն է»: