Սրանք ոստիկաններ չեն, այլ հացն արյունով ուտողներ. Բագրատ սրբազան /Ուղիղ/
Սրանք ոստիկաններ չեն, այլ հացն արյունով ուտողներ։ Մարդկանց 7-8 հոգով ծեծում են ու տալիս ամենավերջին հայհոյանքները, հետո էլ սպառնում․ «կարծում ես սա վերջն է՞, տես մեքենայի մեջ ոնց ենք ծեծելու,-այս մասին ասել է Բագրատ սրբազանը, ով առաջնորդում է ժողովրդի երթը դեպի կառավարական նստավայր,-ոստիկաններ, պարեկներ, ԱԻՆ թշվառներ համազգեստ եք հագել ու եկել եք մարդ ծեծելո՞ւ։ Ամոթը ձեզ քիչ է, դուք ապրելու եք նվոզքի տակ։ Գնացեք մտածե՛ք՝ կա՛մ ծառայելու եք որպես ստրուկներ, կա՛մ հեռանալու եք։ Պատիվ ու ուսադիր չունեք դուք, դուք այս երկրում գլուխներդ կախ պետք է ապրեք»։
Հիշեցնենք, երեկվա բախումներից հետո Տավուշը հանուն հայրենիքի շարժումը որոշում կայացրեց վաղ առավոտյան լինել կառավարության մուտքի մոտ, որտեղ տեղի էր ունենալու կառավարության հերթական նիստը:
«Հայտնի դարձավ, որ կառավարության նիստ տեղի չի ունեցել, որովհետև երկրում ո՛չ Կառավարություն կա, ո՛չ էլ ժողովրդին պաշտպանող որևէ իշխանություն։ Սա թղթի վրա կեղծ իշխանություն է, իշխանություն էլ չի, ոչ մի բան է։ Ուղղակի նստած տզրուկի պես ժողովրդի արյունը խմելով, ժողովրդի հացն ուտելով երկիրը վերածել են աղետի»։