05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ պատիժ է սպառնում Գաստրիկին, Ծգլին ու Տլեին. «Պզոն» կլուծի պատվիրատուի հարցերը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ ինչպես հայտնի է, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են ինքնակամ ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանը ( Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստրիկ): Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի (սպանություն) և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

«…Նշենք, որ նրանք նախաքննական մարմին են ներկայացել, քանի որ այլ ելք չունեին: Սա թերևս ողջ մնալու` նրանց միակ շանսն էր, քանի որ Երրորդմասցի Լյովիկի հորեղբոր որդին՝ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, այսպես, թե այնպես, գետնի տակից էլ լիներ, գտնելու էր նրանց եւ պատժելու էր գողական աշխարհում ընդունված մեթոդներով: Թեև, որոշ տեղեկություններով, նրանք արդեն իսկ հասցրել էին «ատկազ կանգնել» կատարվածում իրենց մասնակցության փաստից:

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ «օրենքով գող» Արմեն Ղազարյանին՝ Պզոյին, հաջողվել էր կապ հաստատել մինչև երեկ հետախուզման մեջ գտնվող Գաստրիկի հետ՝ պարզելու համար կատարվածի մանրամասները եւ իրական դրդապատճառները: Սակայն Գաստրիկն ասել էր, թե ինքը մասնակից չի եղել Երրորդմասցի Լյովիկի սպանությանը, ինչը, սակայն, Պզոյին համոզիչ չէր թվացել:

Ամեն դեպքում, որոշ տեղեկություններով, կամավոր ներկայանալուց հետո էլ Գաստրիկը, Տլեն ու Ծգլը դեռ չեն ընդունել իրենց մեղքը տեղի ունեցած սպանության մեջ: Միևնույն ժամանակ, սակայն, այդ քրեական տարրերը մի քանի տասնյակ հանցագործությունների հեղինակ են, որոնք լավ հովանավորներ ունենալու արդյունքում հաջողությամբ պարտակվել են: Սակայն հիմա, «անհրաժեշտության» դեպքում, կարող են վեր հանվել, ինչն արդեն կերաշխավորի, որ նրանք ցմահ կմնան բանտում, ինչն, ինչպես արդեն նշեցինք, նրանց` կենդանի մնալու միակ շանսն է:

Ամեն դեպքում պարզ է, որ նրանք ինքնուրույն չեն գործել, եւ եթե նույնիսկ այդ երեք քրեական տարրերը պատժվեն, միևնույն է, չլուծված է մնում գլխավոր պատվիրատուի հարցը, որն էլ կմնա Պզոյի լուծման տիրույթում»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ