05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը ապրիլի 1-ից կնվազի. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի ապրիլի մեկից:

«Նախնական տեղեկություններով, գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ներկա 180 դոլարից կնվազի մոտ 165 դոլարի: 

Ռուսական գազի «մեծածախ» գնի նվազումը, սակայն, ամենևին չի հանգեցնի ներհայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագնի փոփոխության: Թե բնակչությունը և թե խոշոր սպառողները գազի դիմաց կվճարեն ճիշտ այնքան, որքան վճարում են հիմա։ Գազի գնի նվազման շուրջ պայմանավորվածությունը ձեռբ է բերվել երկար բանակցությունների արդյունքում և նպատակը մեկն է՝ կանխել դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը: Եթե ռուսական կողմը չհամաձայներ իջեցնել գազի գինը, ապա ներհայաստանյան սպառողների համար սակագինը պետք է բարձրանար 10-12 տոկոսով: Դեռ անցած տարվա նոյեմբերից ՀՀ իշխանությունները բանակցում էին ռուսական կողմի հետ ՀՀ մատակարարվող գազի գինը ռուսական ռուբլով վերահաշվարկելու շուրջ: Եթե դա հաջողվեր, ապա գազի գինը, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը, շատ ավևի էական կնվազեր: Սակայն ՌԴ կողմը կտրականապես մերժել է այդ առաջարկը և առավելագույնը, որին համաձայնել է գնի նվազեցումն է 10-12 տոկոսով»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ