Տիգրան Ուրիխանյանը սթափության կոչ է անում

«Փետրվարյան իրադարձությունները նոր իրավիճակ ստեղծեցին մեր երկրում: Անշուշտ, դրանից հետո բոլորս ստիպված եղանք մի պահ կանգ առնել, անշուշտ հանրությունը հայտնվեց մի տեսակ ապատիայի մեջ»,-այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորը հարցնում է, թե արդյոք փետրվարից հետո քառասուն տոկոսի հասնող աղքատությունը երկրում վերացավ, աղքատությունը պակաեց, ու գործազրկությունը ոչնչացվեց, բարադիությունը պետական կառավարման համակարգում այլևս չկա, և ինքն էլ պատասխանում է՝ ոչ:
«Վստահ եմ, որ ոչ, ուստի և այս պահից սկսկված մենք խնդիր ունենք վերաիմաստավորելու մեկ ուղղությամբ:
Մի վերելակի պատմությունը կարող է ցնցել երկիրը, որովհետև մի վերելակ աշխատացնելու խնդիր ունենք: Դրա պատճառն այն է, որ բառադիությունը դարձել է առանցք պետական կառավարման հանրային կենսակերպի ձևավորման մեջ: Արդյոք 21-րդ դարում ՀՀ-ում վերելակը կարո՞ղ է ընկնել ու երիտասարդ զոհվի, որովհետև ինչ-որ մեկը մի քանի կոպեկ խնայելու, սեփական ցեղին հարստացնելու համար չի բարեհաճում ծառայություններ մատուցել»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը՝ հույս հայտնելով, որ բոլորը կսթափվեն: