14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք միայն մեկ օրակագ պետք է ունենաք․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գուցե շատերին դուր չգա, բայց՝ ասեմ․ սիրելի մարդիկ,եկեք  կենտրոնանանք  բացառապես մեր պայքարի վրա, երկիրն ազատագրելու մեր սրբազան նպատակի  վրա եւ չքննարկենք, չխոսենք «դրանց» նետած  եղկելի խայծերից։ Պարզապես մեզ դա սազական չէ, խնդրեմ,  բացեք ու կարդացեք հիբրիդային կոչվող պատերազմների  <դասագրքերը>, ու  կհասկանաք՝ դրանց բոլոր արարքները էդ  «ուղղորդումներով»  են ընթանում։ Եւ՝ մերկությունը ցուցադրելը եւ  բաց ու կախ ծիծիկները եւ՝իրար հեծնելը եւ մնացած էշությունները։  Էս ամեն ինչը կարող  է ազդել տգետ ու անմիտ մի փոքրիկ խավի վրա միայն,  ինչին ականատես ենք արդեն  շուրջ վեց տարի։
Դուք, մենք,գիտակից  հասարակությունը, չէ՞ որ  շատ հստակ տեսել ենք ու ցայսօր տեսնում ենք դրանց էժանագին <տրյուկների> ավերիչ հետեւանքները։  էսօր  կհեծնեն  հեծանիվ, վաղը՝ իրար կհեծնեն , մյուս օրը՝  ուղիղ եթերում իրար կուտեն, եթե իրենց  տերերը դա պահանջեն։
 Գրողի ծոցը «դրանք»։
Երբ էդ ամեն ինչը անտեսում ենք ու կենտրոնանում մեր գերնպատակի շուրջ, էդ  «տրյուկների» ուժը անզորանում է։
Եւ սա գիտական բացատրություն ունի, չի սնուցվում չարը եւ ինքնաոչնչանում է։Ինքն իրեն է ուտում, ու՝ իրար։
Մենք միայն մեկ օրակագ պետք է ունենաք՝ ՊԱՅՔԱՐ հանուն սրբազան մեր հայրենիքի։ Զուտ, ինչպես կասեր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը։
 Աստված մեզ զորավիգ  ու պահապան»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ