18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ցուքցվանգ. նախագահականն ու ԱԳՆ-ն տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. «Ժողովուրդ»

Հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հանդիպման վերաբերյալ նախագահականը հաղորդագրություն էր տարածել, որը, մեղմ ասած, արտառոց էր։ Ըստ նախագահականի՝ «Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության եւ նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման կարեւորության վերաբերյալ»: Ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. խոսվում է «սերտ համագործակցության եւ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների եւ մոտեցումների մշակման» մասին։ Այսինքն՝ օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշում մշակելու մասին խոսում են նույն երկրի պետական կառավարման երկու տարբեր օղակներ։

Հետաքրքիր է, իսկ օրինակ՝ օրակարգային հարցերի շուրջ (իսկ դրանք ենթադրում ենք՝ սահմանազատման թեմաներն են կամ արտաքին հարաբերությունների սպեկտորը) նախագահականն ու ԱԳՆ-ն տարբե՞ր դիրքորոշումներ ունեն։ Անհավատալի է։ Եվ հետո, սա պետք է աքսիոմատիկ ճշմարտություն լիներ, եւ նախագահականն ու ԱԳՆ-ն, հատկապես օրակարգային հարցերի շուրջ, պետք է այնքան միասնական դիրքորոշում ունենային, որ դրա մասին խոսելը զարմանալի հնչեր. իսկ այս հաղորդագրությունից տպավորություն է, որ, կարծես, գործ ունենք երկու տարբեր պետությունների գերատեսչությունների, կամ միջազգային կառույցների հետ ՀՀ նախագահի հանդիպման մասին:»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ