11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ՀՅԴ-ի առաջարկները քննարկվեն

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել են Արտակ Զաքարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը Հայաստանում սահմանել աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր։ «Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայտարարելը կնշանակի մեր օրացույցում երկու օր ունենալ զոհերի մասին: ՄԱԿ-ի կոնվցիայում խոսք չկա զոհերի մասին. խոսվում է կանխարգելելու, դատապարտելու և պահանջելու մասին»,- նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ընդգծեց, որ հայ ժողովուրդը համարում է, որ Ցեղասպանությունն իսկապես վերազգային երևույթ է, միջազգային օրակարգի մեջ պարտադիր տեղ ունեցող երևույթ. «Համայն մարդկությունը պետք է պայքարի ցեղասպանությունների դեմ, այնպես որ պետք է ցեղասպանությունների դատապարտման կամ կանխարգելման օր ունենանք»,- ասաց նա: Օրենքի հեղինակներից ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշեց, որ այս օրենքի հիմնական նպատակը բխում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական միջոցառումներից, և ըստ էության անհրաժեշտություն կա առանձնացնել Հայոց ցեղասպանությունը և Հայոց ցեղասպանությունը զոհերի հիշատակի ոգեկոչումն առանձին հիշատակի օր սահմանել:

 Նախագծի հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ 100 տարի ապրիլի 24-ն ընդունելու ենք որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, և հիմա առաջարկվում է միայն ավելացնել «Հայոց» բառը. «Դեկտեմբերի 9-ը դիտվելու է որպես բոլոր ժողովուրդների ցեղասպանությունների, զոհերի հիշատակման օր: Քանի որ մենք չեն անդրադարձել բոլոր ազգերի նկատմամաբ կատարված ցեղասպանություններին, ապա այս օրինագիծը հնարավորություն կտա հիշել և վշտակցել բոլոր այն ժողովուրդներին, ովքեր իենց պատմության մեջ տեսել են ցեղասպանություն»,- ընդգծեց նա` հավելելով, որ օրենքի նախագծողները պատրաստ են քննարկել ՀՅԴ-ի առաջարկները։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ