22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ներկայացրել է վարչապետ Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․

«Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման առաջին իսկ օրերից արձանագրել եմ, որ հարթակը պետք է դիտարկի հաղթանակի հասնելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները:

Արձանագրել եմ նաև, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գրեթե անհնար եմ համարում, այսպես ասած, բլիցկրիգային կամ հեղափոխական սցենարը, երբ փողոցը Փաշինյանին ստիպում է հրաժարական տալ կամ հասնում է իմպիչմենթի՝ ԱԺ-ի միջոցով: Կանխատեսումս իրականություն է դարձել. սա 2018-ից հետո ամենազանգվածային գործընթացն է, որը, սակայն համաժողովրդական շարժում դառնալու նվազ պոտենցիալ ունի:

Ըստ այդմ, առաջարկել եմ կենտրոնանալ միջնաժամկետ պայքարի տակտիկայի վրա, որի պարագայում միանգամայն հնարավոր է Փաշինյանին ստիպել՝ գնալ արտահերթ ընտրությունների:
Իմ առաջարկած սցենարում իմպիչմենթի գործընթացը, դրա ձախողման դեպքում՝ ընդդիմադիր պատգամավորական մանդատներից հրաժարումը, ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ ակտիվ փողոց գեներացնելու, մոտիվացնելու համար, դրա միջոցով՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար:
Ընդդիմադիր պատգամավորական մանդատներից հրաժարումն ինքնին չի ենթադրում ԱԺ արձակում, բայց փաստացի ստեղծում է մի այնպիսի ինստիտուցիոնալ ճգնաժամ, որ այլ ելք չի թողնում Փաշինյանի համար, քան արտահերթ ընտրությունների գնալը:

Իդեալական կլինի, եթե ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը չզբաղեցնի վարչապետի ԺՊ-ի պաշտոնը(դա է ենթադրում հրաժարականի ինստիտուտը), բայց նույնիսկ հակառակ պարագայում՝ 2021-ի սցենարը կրկնվելու շանս չունի. Փաշինյանն ու ՔՊ-ն պարտվելու են:
Այս սցենարի դեմ հանդես եկող մարդկանց փաստարկները հակաքաղաքական և հակագիտական են: Ահա, թե ինչու.

Ակտիվ փողոցի պարագայում՝ վարչական ռեսուրսի արդյունավետությունը դառնում է նվազագույն, ինչի չի կարող փրկել վարկանիշային գահավիժում ապրող Փաշինյանին: Դրա վառ ապացույցը Երևանի ավագանու ընտրություններն են, որոնց արդյունքում ՔՊ-ն փաստացի պարտվել է, նույնիսկ այն պարագայում, երբ դեռ Արցախը հայաթափված չէր, չկար այս միակողմանի զիջումների գործընթացը:

Աշխարհի որևէ երկրում չկա ընդդիմություն, հատկապես՝ խորհրդարանական մոդելում, որն իշխանության ձախողման պարագայում չպահանջի արտահերթ ընտրություններ: Եթե ընդդիմությունը հաշտ չէ արտահերթ ընտրությունների գաղափարի հետ, ապա հրաժարվում է կատարել իր քաղաքական առաքելությունը:

Հայաստանում ստեղծված այսօրվա վիճակը շատ նման է Վրաստանի 2012-ի իրականությանը, երբ Բիձինա Իվանիշվիի ղեկավարած ընդդիմությունն ընտրություններում հաղթանակ տարավ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության նկատմամբ, որը քաղաքական մենթալիտետով շատ նման էր Փաշինյանի իշխանությանը:

Եվ վերջապես, պատգամավորական մանդատներից հրաժարվելու ցանկություն չունեցող և Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գաղափարը մերժող ընդդիմությունն ի՞նչ է առաջարկում: Արդյո՞ք նրանք ապատիայի և հուսահատության ճիրաններում դատապարտված չեն թողնում հասարակությանը: Նրանց տրամաբանությամբ՝ եթե 2024- 25թթ-ին Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունենում, ապա ժողովուրդը պետք է դեմոտիվացվի, չմասնակցի ԱԺ 2026-ի ընտրություններին՝ նույն պատճառով, որովհետև դրանք անցկացվելու են Փաշինյանի իշխանության պարագայում: Սա ոչ միայն քաղաքական մոտեցում չէ, այլ մի մտածողություն է, որ դառնալու է Փաշինյանի հիմնական «դաշնակիցը»:

Մեր քաղաքական թիմն առաջին օրվանից աջակցել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, հետագա աջակցության մակարդակը համեմատելի է այն հանգամանքի հետ, թե հարթակի կողմից ինչքանով ընդունելի կլինի մեր քաղաքական ծրագիրը:

Ի վերջո, միայն արդյունավետ և փաստարկված ծրագրի պարագայում է հնարավոր Փաշինյանի հեռացումը, որին ձգտում ենք բոլորս»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ