Ինչ է մտածում Պուտինը. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ապրիլի 24- ին եւ 25-ին Երեւան եւ Բաբու այցի ժամանակ՝հայտնել է եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետ- քարտուղար Արլեմ Դեզիրը: Ներկայումս ստատուս քվոն չի բխում Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից.
«Այդ իսկ պատճառով հանրապետության նախագահը, ցանկանալով աջակցել դիվանագիտական նախաձեռնությունների վերսկսմանը, 2014-ի հոկտեմբերի 27-ին գումարել է գագաթնաժողով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:
Այդ հանդիպման ընթաքում Ձեռք է բերվել պայմանավորվածություն աոաջին մարդասիրական քայլի՝ անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման մասին»,- ասել Է Դեզիրը: Եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետ֊քարտուղարի մատուցմամբ՝ վերջին ամիսների լարվածությունը վկայում է այս սկզբունքների կյանքի կոչման անհրաժեշտությունը, եւ հետեւաբար Ֆրանսիան ակտիվորեն ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:
Հունվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցում Էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որտեղ կոչով դիմեց Թուրքիային՝ նոր քայլեր ձեռնարկել մեկ դար աոաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունների եւ կոտորածների վերաբերյալ «ճշմարտության» հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ նշեց, որ «տաբուները կոտրելու ժամանակն Է»:
Հենց այդ միջոցառման օրը հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ներկա կգտնվի Երեւանում անցկացվող Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: «Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, եւ ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կտեսնենք նոր քայլեր»,- նշել Էր այդ օրը Օլանդը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր Է, Հայաստան ժամանի ապրիլի 20-ին մոտ: TASS-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը, որ այդ այցի ժամկետները մշակվում են, լրագրողների համար հաստատել Է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իսկապես, այցի հարցն օրակարգում է: Այն պատրաստվում եւ քննարկվում է»,-ասել է նա:
Անցյալ շաբաթ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի ժամանակ ելույթում նշել Էր, որ Պուտինը, հնարավոր Է, Երեւան գա Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
«Առավոտը» ուշագրավ մանրամասներ է ներկայացնում ռուս լրագրող Կիսիլյովի հարցազրույցից, որտեղ վերջինս հրճվանքով է արտահայտվում Ադրբեջանի նախագահի մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: