20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Շատ անկեղծ լինեմ … Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը

Սրբազան պայքարի մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս վերջինիս աջակցող հայտարարություններով։

Այսպես, Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող զլմ-ներից մեկի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը երեկ իր հարցազրույցում ասել է.

«Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։

Հիշեցնեմ, որ Սրբազան պայքարի դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։

Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը և տեղեկացրե՛ք այլոց։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ