«Պետք է պարտադրել նրան»

«Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագծի քննարկմանը «Ժառանգության» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե հայկական կողմը պետք է նախաձեռնի ու Ցեղասպանություններ տեսած ժողովուրդների հետ Թուրքիայի դեմ պայքարի մեկ ճակատով: Ըստ նրա՝ բոլոր դիվանագիտական հարցերում ցեղասպան եղած ժողովուրդները, այդ թվում նաև հայերը Թուրքիայի հետ պարտվում են, քանի որ Թուրքիան խնդիրը տարաջատել է:
«Կիպրոսը, հույները, ասոիները, եզդիները, քրդերը պետք է կորդինացված մարմին ձևավորենք և միասնական տանենք ցեղասպանության հարցը»,-ասաց նա և հաստատեց, թե այո, նաև քրդերը, որոնց թեև Թուրքիան օգտագործեց հայերի դեմ Ցեղասպանություն գործելու համար, սակայն հետո հավատարիմ չմնալով՝ հայերից հետո անցավ քրդերին: Ըստ նրա՝ կամ ՀՀ խորհրդարանը պետք է դիմի մյուս երկրների խորհրդարաններին, կամ էլ բարեկամական խմբերի կարգավիճակով հասնի միասնական պայքարի:
«Գուցե միասին պետք է Հագայի դատարան դիմել, որովհետև առանձին չեմ տեսնում, որ կարճ ժամանակում կարող ենք հաջողության հասնել: Թուրքիան երբեք բարի կամեցեղություն չի անի, պետք է պարտադրել նրան»,-նշեց նա: