01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է

Մարտի 23-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) հանդիպում ունեցավ Ֆիլիպինների գիտության և տեխնոլոգիաների նախարար Մարիո Մոնտեոյի հետ:

Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Վարդանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Դեսպանը շեշտեց, որ Հայաստանում կան բազում բարձրակարգ մասնագետներ, որոնք համատեղ ծրագրեր են իրականացնում օտարերկրյա տարբեր ընկերությունների հետ: Հայաստանը հարուստ փորձ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, մոլեկուլյար կենսաբանության, աստղաֆիզիկայի ոլորտներում մասնագետներ պատրաստելու գործում, ուստի այս առումով շահագրգռված է հետաքրքրություն ցուցաբերող երկրների հետ համագործակցության խորացմամբ:

Երկկողմ հույս հայտնվեց, որ «ՀՀ կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության, կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, առաջիկայում կստորագրվի և ամուր հիմք կդառնա արդյունավետ համագործակցության համար:

Իր հերթին նախարար Մոնտեոն ընդգծեց, որ ֆիլիպինյան կողմը նույնպես մեծ կարևորություն է տալիս ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը և հատկապես կարևորում է փորձի ձեռքբերումը օտարերկրյա մասնագետներից: Այս համատեքստում նախարարը նպատակահարմար համարեց դիտարկել հայ և ֆիլիպինցի մասնագետների փորձի փոխանակման, ինչպես նաև նեղ մասնագիտական ուղղություններով վերապատրաստման հնարավորությունը: Նախարարը հույս հայտնեց, որ այս առումով առաջիկայում կողմերը համագործակցության լավ հիմք կդնեն: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ