01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Բակո Սահակյանն ու Արմեն Աշոտյանը քննարկել են

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետորեն իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ