08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հիշեցի 19-րդ դարի Ռուսաստանի պատմության մի քանի էպիզոդներ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Крадут и воруют…
Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։
Հիմա էլ ձերբակալվել  է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը։
Մեծ աղմուկ բարձրացրեց ՌԴ ՊՆ տեղակալ  Իվանովի ձերբակալությունը։
Ռուսական լրատվամիջիցների փոխանցմամբ՝  գեներալ-մայորը կասկածվում է Զապորոժիեի մարզի պաշտպանական կառույցների համար նախատեսված մետաղը վաճառելու մեջ։
Հիշեցի 19-րդ դարի Ռուսաստանի պատմության մի քանի էպիզոդներ։
Երբ ռուսական պատմագիտության հայր Նիկոլայ Կարամզինին հարցնում են ,թե ինչպե՞ս կներկայացնի իրավիճակը Ռուսական կայսրությունում,նա մեկ բառով պատասխանում է ՝ գողանում են։
Գրեթե նույնաբովանդակ  գնահատական էր տվել  ռուսական իրականությանը  կայսր Նիկոլայ 1 -ը:
Նա նշել էր,որ շատ է մտահոգված կայսրության ապագայով քանի որ բացի իրենից եւ գահաժառանգից բոլորը կայարությունում գողանում են։
Ժամանակին ֆրանսիական Բուրբոններին ուղղված բնորոշումը  տեղին է նաեւ այս դեպքում.« Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել» »։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ