08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. Ժողովուրդ

16․09․2019թ․ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Երեւանում ստեղծվել է թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը. սրանով դադարեցվել է շների սպանդի անթույլատրելի պրակտիկան: Թափառող կենդանիները համարակալվում են, ստերջացվում են, նրանց մի մասը հանձնվում է խնամքի։ ՀՈԱԿ-ի համար կառուցվում է կայան, որն ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով»:

Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում թափառող կենդանիների խնդիրն այժմ շատ ավելի սրված է, քան նախկինում։ Բազմաթիվ են թափառող շների կողմից մարդկանց վրա հարձակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերը ։

Դեպքերի քանակական պատկերը հետեւյալն է՝

  • 2022թ․ – 133 դեպք
  • 2023թ․- 134 դեպք
  • 2024թ․ հունվարին՝ 5 դեպք։

Խոսքը ոստիկանություն ահազանգերի մասին է։ Իսկ գերակշիռ դեպքում քաղաքացիները չեն դիմում ոստիկանություն կամ հիվանդանոցներ, այլ տնային պայմաններում են կազմակերպում բուժումը։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անգամ կրկնակի կծելու դեպքերի մասին էր ահազանգել։

Մարզերում չկան կենդանիների վերահսկման եւ վնասազերծման մասնագիտացված կենտրոններ, անգամ բյուջեում գումար չի առանձնացվում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ