08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանի նախագահի խորհրդավոր մահը /Տեսանյութ/

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել:

Զոհվածների թվում, բացի Ռաիսիից, եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին,

Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և Նախագահի գվարդիայի ղեկավար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մեհդի Մուսավին:

Անձնակազմի կազմում եղել են երկու օդաչուներ և մեկ տեխնիկական աշխատող,

Տարածաշրջանային  հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը հիշեցրել է, որ ապրիլի կեսին Թեհրանի կողմից աննախադեպ՝ Իսրայելի տարածքի ուղիղ թիրախավորման

«անհամաչափ պատասխանը» Թել Ավիվում խոստանում էին իրականացնել հենց Իրանի ներսում։

Նրա կարծիքով՝  Իրանի նման մասշատաբային գործողության «անհամաչափ պատասխանը» հնարավոր էր բացառապես այդ երկրին սահմանակից երկրից, որտեղ Իսրայելն ունի

լրջագույն հետախուզական, տեխնոլոգիական անվերահսկելի ներկայություն։

Իսկ այդ հարևանն Ադրբեջանն է՝ հատկապես 44-оրյա ղարաբաղյան պատերազմի արդյունքների համար իսրայելական պարտքերը մարելուց հետո։

Պետք է նշել, որ իրանական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ բոլոր մակարդակներում բանակցությունների ընթացքում մշտապես նախազգուշացնում էին

Իսրայելի արկածախնդրության զոհը դառնալու անխուսափելիության մասին:

Իսրայելում այս նորությունը այլ կերպ է ընդունվել:

jpost.com-ի փոխանցմամբ՝ ռաբբի Մեյր Աբութբուլը Ռաիսիին որակել է «Թեհրանի դահիճ» և դատապարտել նրան Իսրայելի և հրեա ժողովրդի նկատմամբ իր ատելության համար:

«Ուստի Աստված ուղղաթիռի վթարի ժամանակ նրան և իր ողջ իսրայելատյաց անձնակազմը հանձնեց քամիներին», – գրել է Աբութբուլը՝ ենթադրելով, որ «վթարը աստվածային պատժի ձև էր»:

Նմանապես, ռաբբի Նիր Բեն Արցին իրադարձությունը կապել է «աստվածային դժգոհության» հետ:

Ռաբբիի կարծիքով՝ միջադեպը «հոգևոր հատուցման» հետևանք էր Ռաիսիի և նրա վարչակազմի գործողությունների համար։

Նրանց հետ համակարծիք է նաև ռաբբի Յիցչակ Բացրին, որն իր մտքերով կիսվել է սոցիալական ցանցերում՝ Ռաիսիին «համեմատելով աստվածաշնչյան չարագործ Համանի հետ»:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ