21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետը կարևորել է կենտրոնի կառուցումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի շինհրապարակ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման և քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում:

Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կատարված աշխատանքների և հետագա քայլերի վերաբերյալ: Նշվել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն արդեն ավարտական փուլում է, և մարտի 18-ին այստեղ տեղադրվել է IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը: Վարչապետը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների իրականացումը պատշաճ որակով ու սահմանված ժամկետում և համապատասխան հանձնարարականներ տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում  ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցած է լինելու ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ազգաբնակչությանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ