05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանին հեռացնում են ԵՏՄ-ից.168 ժամ

 

«168 ժամ» թերթը գրում է.

Երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Առանց ԵՏՄ անդամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Այդ բազմաթիվ հարցերից մեկը վերաբերել է նաեւ Հայաստանում մտահոգություններ առաջացրած միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: Բայց, ի ուրախություն մեզ, Հայաստանի մասին մոռացել են նաեւ այդ հարցի քննարկման ժամանակ:

Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին:

 «Մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամավարկային քաղաքականությունը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ խոսելու նաեւ հեռանկարում արժութային միության ձեւավորման հնարավորության մասին»,- ասել է Պուտինը: Եվ կրկին՝ ոչ մի խոսք Հայաստանի մասին: Այն դեպքում, երբ միասնական արժութային միություն նախատեսվում էր ստեղծել ԵՏՄ-ի շրջանակներում՝ ոչ թե այսքան շուտ, այլ՝ առնվազն տասը տարի հետո:

Հիմա իրավիճակը փոխվել է, եւ Պուտինը ցանկանում է արագացնել միասնական արժույթի ստեղծման գործընթացը: Դատելով նրա հայտարարությունից, սակայն, դա նշանակում է, որ արժութային միությունը վերաբերելու է ոչ թե ԵՏՄ-ին, այլ Ռուսաստանին, Ղազախստանին եւ Բելառուսին: Այս ամենը վկայում է, որ իրականում դե ֆակտո Հայաստանը ԵՏՄ անդամ չէ եւ այդպիսին չի դիտարկվում իր «գործընկերների» կողմից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ