01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո, տեղեկացրել են  ՀՅԴ թերթի աղբյուրները: Այս պահին կանգ են առել 3 պորտֆելի վրա՝ սոցապ, սփյուռքի և ԱԳՆ: ԱԳՆ-ի դեպքում ոչ թե նախարար, այլ փոխնախարար են ունենալու: «Հետո, Սահմանադրության ընդունումից հետո կերևա»,- ասել են:

ԱԳ փոխնախարարի պորտֆելին հավակնում է Լևոն Մկրտչյանը: Չնայած նրա անունը տրվում է նաև սփյուռքի նախարարության մասով:

Սոցապը բաժին կհասնի կամ Արծվիկ Մինասյանին, կամ՝ Սերգեյ Լոքյանին: Ւնչ վերաբերում է Աղվան Վարդանյանին, ապա նրան կթողնեն քաղաքական ֆրոնտը՝ ԳԱ ներկայացուցչի գործը՝ «Ստամբուլն արյան ծով դարձնելու» հեռանկարով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ