11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հույս չկա՞….»

«Չեմ կարծում, որ մեր երկրի այսօրվա պրոբլեմները կայանում են հենց Սահմանադրության մեջ: Ի վերջո, շատ հաճախ ասում են, որ սովետական տարիների Սահմանադրությունը շատ հետաքրքիր էր, լավն էր, բայց շատ ազատություններ այդ ժամանակ ուղղակի փակված էր: Եթե իմանամ, որ Սահմանադրական բարեփոխումներով կլուծվի ինչ-որ հարց, մեծ հաճույքով կսատարեմ, չեմ կարծում, որ դրանով ինչ-որ մի բան լուծվելու է կամ չի լուծվելու, դրա համար խնդիր չկա կողմ կամ դեմ լինելու»- «Ազատություն» էլեկտրոնային լրատվամիջոցի  ֆեսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց դերաաան Հայկ Մարությանը։

Նրա խոսքով` մեր երկիրը այսօր առաջ չի գնում, ԵՏՄ-ի միացումը առաջընթացի հույս չի ներշնչում։

«Բիզնեսով զբաղվող ընկերներիս հետ եմ խոսել, և այժմ խոսում եմ փաստերով։ Նրանցից ինձ ոչ ոք ոչ մի դրական բան չի ասել, շատերն ասում են ԵՏՄ-ին անդամակցելուց հետո իրենց գործերը վատացել է: Միգուցե դա այսօրվա ճգնաժամի արդյունքն է նաև և ԵՏՄ-ի, այսինքն` պետք չէ ամբողջը թողնել ԵՏՄ-ին միանալու վրա: Եթե 50/50 դիտարկենք, ապա 50%-ը ԵՏՄ-ին միանալուց հետո դժգոհում են»։

Խոսելով Հայաստանում գործող քաղաքական շարժումներին անդամակցելու մասին, մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանի «100-ամյակն առանց ռեժիմին» և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» Հայկն ասաց, որ կսատարի յուրաքանչյուր կառույցին, շարժմանը, մարդուն, որը ուզում է մի փոքր լավացնել Հայաստանը:

«Ժիրայր Սեֆիլյանին շատ հարգում եմ և որպես քաղաքացի, և որպես ազատամարտիկ: Հավատում եմ, որ իր բոլոր գործողություններն ուղղված են, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի լավը լինի: Անգամ իր խոսելուց զգացվում է, որ ուզում է, որ մեր երկիրը լավը լինի: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա հետ շատ մտերիմ ենք, շատ հարցերի շուրջ զրուցում ենք: Իհարկե հարցեր կան գալիս ենք ընդհանուր հայտարարերի, հարցեր կա բանավիճում ենք»,-նշեց դերասանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ