24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. Սերգեյ Խաչատրյան /Տեսանյութ/

Մայիսի 5-ին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Նա ցանկացած համերգի ավարտին, անկախ նրանից, թե որ երկրում է կայանում համերգը եւ ինչ ծրագրով, միշտ Կոմիտաս կամ Նարեկացի է կատարում: Այս համերգին էլ ջութակահարը Նարեկացու «Հավուն-հավունը» նվագեց:

«Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, սա դառնում է էլ ավելի կարևոր։ Դա մի գործ է, որը գալիս է մեր պատմական Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատեւել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, եւ առանց պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որն, ինձ թվում է, կարելի է նույնականացնել… Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու…»,-ասաց աշխարհի հեղինակավոր բեմերում ու ամենահայտնի նվագախմբերի (Berliner Philharmoniker, Royal Concertgebouw Orchestra, Radio Filharmonisch Orkest, Rotterdam Philharmonic, Orchestre National de Belgique, London Symphony, London Philharmonic, Philharmonia Orchestra, NHK Symphony և Melbourne Symphony) հետ հանդես եկած ջութակահարը: Հավելենք, որ Սերգեյ Խաչատրյանը նվագում է Իզայիի Գվարների ջութակով (1740), որը նրան տրամադրել է Nippon Music Foundation-ը: Այս մասին գրում է Առավոտը:

Նաիրա Զոհրաբյանը՝ կիսվելով ջութակահարի տեսանյութով, հավելել է. «Եւ այդ ոմանքի անունը նիկոլ է, բրավո»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ