18 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Զավեշտ

Զավեշտալի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի նախագահը հանդես է գալիս նման հայտարարություններով` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությունը` Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերվում է Ալիեւի «պատմագիտական հռետորաբանությանը», իբր թե Երեւանը պատմական ադրբեջանական հող է, Շարմազանովը խորհուրդ է տալիս քաղաքագետին` նեղություն քաշել եւ ընթերցել Պոլիբիոս, Պտղոմեոս, Ստրաբոն` հասկանալու համար որ ոչ միայն Երեւանը, այլ նաեւ այս պահին իր ղեկավարած երկրի զգալի հատվածը, որեւէ կապ չունի ադրբեջանցիների պատմական հայրենիքի հետ:

Ադրբեջանի նախագահի ռազմական հոխորտանքները Շարմազանովին դարձյալ դեպի պատմական անցքեր են տեղափոխում` հիշեցնելով Հիտլերին եւ Սադամ Հուսեյնին, որոնց կենսագրության ավարտն ու գործունեության տխուր հետեւանքները սեփական ժողովուրդների ճակատագրում պատմագրությունը հասցրել է փաստել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ