05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Դատարանի նախագահն իրենով է արել ծառայողական մեքենան. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ դեռեւս անցած տարվա օգոստոսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը լքած Էդուարդ Մանուկյանը, մինչ հեռանալը, հասցրել է սեփականաշնորհել դատարանի նախագահի համար նախատեսված ծառայողական մեքենան:

«Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ խնդրեց Էդուարդ Մանուկյանից, ով ասաց, որ իր նախկին ծառայողական ավտոմեքենան ոչ թե ինքն է ձեռք բերել, այլ իր վարորդը: «Դատարանի մի շարք ծառայողական մեքենաներ հանվել էին աճուրդի, եւ իմ վարորդը իր համար ձեռք է բերել այդ ավտոմեքենան: Այս ինչ սուտ տեղեկություններ են տարածում»,- պարզաբանեց նախկին դատավորը:

Դատարանի նախկին նախագահը, պարզվում է, չափից ավելի անտեղյակ է: Նա ոչ միայն չգիտի, թե որքանով է վաճառվել իր նախկին ծառայողական ավտոմեքենան, այլ նաեւ չգիտի, թե այն ինչ մակնիշի է եղել: Մարդը տարիներ շարունակ այդ մեքենայով շրջել է, բայց պնդում է, թե մակնիշն էլ չգիտի: Շատ համեստն է»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ