05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանը կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ երեկոյան «Ռոյթերս» գործակալությունը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրոբոնդ է տեղաբաշխել:

«Ավելի պարզ ասած՝ ՀՀ-ն եվրոբոնդերի միջոցով նոր՝ կես միլիարդ դոլարի արտաքին պարտք է վերցրել:

Ըստ գործակալության տեղեկությունների, նշված եվրոբոնդերի եկամտաբերությունը, այսինքն այդ նոր պարտքի տոկոսադրույքը, կազմել է 7.5 տոկոս տարեկան, իսկ մարման ժամկետը 10 տարի է: Այլ կերպ ասած 10 տարվա ընթացքում պետք է վերադարձնենք 875 միլիոն դոլար: Սա ամենաթանկ արտաքին պարտքն է, որ երբևէ ներգրավում է ՀՀ կառավարությունը: Ուշագրավ է, որ երեկ կեսգիշերի դրությամբ ոչ ՀՀ ֆիննախը և ոչ էլ ՀՀ կենտրոնական բանկը դեռ պաշտոնապես չէին հայտարարել եվրոբոնդերի տեղաբաշխման մասին: Եթե «Ռոյթերսի» տարածած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա մեր համապատասխան կառույցները նոր պարտքի մասին կիմանան լրատվական գործակալություննէ]րի հաղորդումներից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ