23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր ժամանակների մեր ազգային և անհատական ողբերգությունը

Ուզու՞մ ենք հասկանալ, թե ինչի ենք էս օրի:
Նախկինում, եթե մեկին ուզում էին մահացու վիրավորած լինել ասում էին «անմեռոն» կամ «անկնունք»: Ասել է թե հասկանում էին մյուռոնաօծ և կնքված լինելու կարևորությունը և դրանց բացակայության ողբերգությունը:
Այսօր նման որակումներ չեն արվում ու դրանցից նեղացողներն էլ չկան: Այսօր ավելի սարսափելի մի բանի հետ գործ ունենք, երբ Մայր Եկեղեցու Սուրբ ավազանում կնքվածները, Առանց Եկեղեցու պսակ, հոգեհանգիստ, թաղում չանողները առանց մազաչափ ամոթի հայհոյախոսում եմ իրենց Մորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա օծյալ քահանաներին: Հենց այստեղ է նոր ժամանակների մեր ազգային և անհատական ողբերգությունը:
Մենք մոռացել ենք, որ բոլորս ծնվում ենք հոգևորապես եկեղեցու արգանդում և նոր միայն շնորհազարդվում՝ ըստ Աստծո պատկերի և նմանության: Իսկ Սուրբ Գիրքն ասում է.
«Պատուի՛ր քո հորն ու մորը. եւ ով որ չարախոսի իր հոր կամ մոր մասին, մահվամբ թող պատժվի»:
Այսպես ենք աստվածային բարկության ամպեր կուտակում մեր գլխին և մահվան մատակարարներ դառնում՝ կամա թե ակամա:
Եկեղեցին հավիտենական է, մենք՝ անցողիկ՝ մեր երկրային շահերով: Ով Եկեղեցու կամ նրա ծառայի վրա քար շպրտի, երկինք նետված քար է լինելու, որ դառնալու է ետ իր վրա՝ որպես տապանաքար:
Լրջագույնս դարձի ժամանակներ են, կատարեք ձեր ընտրությունը:Գրում է Արաքս Պողոսյանը:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ