12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի հետ՝ առանց Ծառուկյանի/վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբագցությունը այսօր գումարել է հերթական նիստը: Քիչ առաջ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի առաջին մասը ավարտվել է: Նիստին մասնակցել են 19 պատգամավորներ, բացակայել են երկուսը` Տիգրան Ուրիխանյանը և Աբրահամ Մանուկյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղարը Վահե Էնֆիաջյանն է:

Չնայած Ծառուկյանը վաղուց հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից՝ դուրս հանելով ԲՀԿ-ին իր սեփականությունը հանդիսացող գինու եւ կոնյակի գործարանից եւս, հավաստիացրել, որ որեւէ կապ չունի ԲՀԿ-ի հետ՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում դեռեւս շարունակում է մնալ  Գագիկ Ծառուկյանը: ԱԺ խմբակցության դռան վրա Ծառուկյանի անունն է:

Հարցին՝ ԲՀԿ-ում կա արդյոք Գագիկ Ծառուկյան անուն ազգանունով պատգամավոր Բաբայանը պատասխանեց. «Ծառուկյանին վերաբերվող բոլոր հարցերին կպատասխանի իր մամուլի խոսնակը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ