16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Դաշնակցությունն ու ՕԵԿ-ը

Այսօր՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին  Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհաննես Հանին։

Հանձնակատարը ողջունելով  հյուրերին, ցանկություն հայտնեց լսել նրանց տեսակետներն ու մոտեցումները երկրի ներքաղաքական կացության, եվրոպական հարևանության ձևաչափում  նրանց սպասելիքների ու պատկերացումների ուղղությամբ։

Գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ ներկայացրեց կուսակցության քաղաքական օրակարգի տվյալ պահի հիմնական առաջնահերթություններից երկուսը՝ շեշտը դնելով սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ  մոտեցումների, ինչպես նաև սոցիալ-տնտեսական քաղաքականության առնչությամբ կուսակցության սկզբունքային դիրքորոշումների վրա։

Աղվան Վարդանյանը կարևորեց նաև Եվրամիության դերակատարությունն ու աջակցությունը եվրոպական չափանիշներով  ընտրական օրենսգրքի մշակման և համապատասխանաբար՝ ընտրությունների կազմակերպման գործում։ Վարդանյանը նաև լավատեսություն հայտնեց Ռիգայի գագաթաժողովում քաղաքական օրակարգով նոր մակարդակի բանակցություններ սկսելու ուղղությամբ։

Լիլիթ Գալստյանը հնչեցնելով ՀՅԴ ծրագրային փաստաթղթերում ամրագրված Եվրոպական արժեքների հավատարմության իրողությունը, կարևորեց  Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ այն դիտելով որպես երկրում սոցիալական ու քաղաքացիական շինարարության  կենսական հիմք, երկրում ժողովրդավարության խորացման ու ամրացման, արմատական փոփոխությունների  գրավական։

Հանդիպման ավարտին Աղվան Վարդանյանը նաև իր գոհունակությունը հայտնեց ԵՄ հանձնակատարին «Եվրանեսթի» լիագումարին մասնակցելու ու Հայաստանում եվրոպական շաբաթին իր կարևոր մասնակցությունը բերելու համար։

Այսօր Եվրոպական Միության hայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի և «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների՝ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի ու Արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանի հանդիպումը, որի ընթացքում անդրադրաձ է կատարվել  ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններին: Քննարկվել են Հայաստանում բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային զարգացումները:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները ընդգծել են Հայաստանում իրական և ոչ իմիտացիոն բարեփոխումների իրականացման հրամայականը, ընտրական բարեփոխումների, մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցման անհրաժեշտությունը, ինչը հիմնարար նշանակություն ունի երկրում ժողովրդավարության կայացման համար: 

 

 

ՀՅԴ ԳՄ մամուլի դիվան

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ