11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տարասյուկը հերքում է, որ ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել հայոց ցեղասպանության բանաձևին

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց այն տեղեկատվությունը, որ ուկրաինական պատվիրակությունը դեմ է քվեարկել հայոց ցեղասպանության, որը սակայն ձայների մեծամասնությամբ ընդունվել է վեհաժողովի կողմից: Տարասյուկը ընդգծեց, թե որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես է քվեարկել ուկրաինական պատվիրակությունը, քանի որ անձնական քվեարկության իրավունքը գաղտնի է եղել. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձին դեմ է քվեարկել 4 պատվիրակ, սակայն ուկրաինական պատվիրակության կազմում 10 պատգամավոր կա: Այնպես որ այս հարցում որևէ մեկը միանշանակ բան չի կարող ասել»,­-ասաց Տարասյուկը:

Հիշեցնենք, որ Մարտի 17­ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը ձայների 33 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի կապակցությամբ բանաձևը: Քվեարկությունից առաջ ուկրաինական պատվիրակության անդամ, «Եվրանեսթ» ԽՎ համանախագահ Բորիս Տարասյուկը հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը վերապահումներ ունի բանաձևի հետ կապված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական պատվիրակությունը լիովին չի աջակցել «Ուկրաինայում ՌԴ­ի կողմից իրականացվող ագրեսիան և խաղաղ կարգավորումը» խորագրով բանաձևի ընդունմանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ