23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեփական դավաճանությունն էլի փորձում են «ռուսի ջեբը» գցել

Իրավունքը անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությանը տված Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, նշելով, թե վերջինս անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին՝ ապրիլի 19-ին արած այն հայտարարությանը ՀԱՊԿ-ից Հայաստանի ունեցած դժգոհության վերաբերյալ, շարունակել է առաջ տանել պաշտոնական թեզը, թե ինչու ՀԱՊԿ-ի օգնությունը Հայաստանի սահմանենր չեն թողնում։

Լավրովը հայտարարել էր՝ նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է նախ Հայաստանը սահմանի, թե որոնք են իր սահմանները։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը դե յուրե ՀԱՊԿ-ի անդամներ են, ու եթե, Աստված մի արասցե, ևս մի պատերազմ լինի Ռուսաստանի արևելքում՝ Ճապոնիայի հետ, որի հետ Ռուսաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն, Ճապոնիան էլ գա, Վլադիվոստոկի մի բլուրի նստի, ինչպես Ադրբեջանն է եկել ու նստել Ջերմուկի բլուրներից մեկի վրա, այդ նույն տրամաբանությամբ եթե Ռուսաստանը դիմի, ասի՝ սիրելի ՀԱՊԿ, իմ երկրի նկատմամբ հարձակում է տեղի ունեցել, մենք պարոն Լավրովին պետք է ասենք՝ հլը գնա սահմաններդ դելիմիտացրու և դեմարկացրու, տեսնենք՝ ումն է էդ բլուրը, նոր գործողություններ կանե՞նք։ Ակնհայտ է, որ գոնե Ջերմուկի դեպքում նման խոսույթ չի կարող լինել, և այն կեղծիքը, որը դրվում է Ռուսաստանի՝ այդ թվում, ցավում եմ, պաշտոնական շրջանառության մեջ, անընդունելի է մեզ համար»,- ասել է Հարությունյանը։

Ու էլի սովորական կեղծի` շարունակվող պետական դավաճանությունը կոծկելու համար: Նախ, դժվար է անգամ պատկերացնել, որ Ռուսաստանը հենց այնպես Արայիկի օրինակ բերած Ճապոնիային թեկուզեւ մեկ բլուր կտա ու կասի, թե սա քոնն է, Ճապոնիա: Իսկ ահա նիկոլական խունտան ցույց է տվել եւ այս պահին էլ ցույց է տալիս, որ այն տարածքը, որն այս պահին համարում է Հայաստան, ավելին` մեր օրենքներով Հայաստան է, վաղը չի նվիրի ազերիներին, թե սա ձերն է: Այսինքն, եթե կոնկրետ դեպքում ՀԱՊԿ-ը գար, նստեր Ոսկեպարի սահմանին, որը հիմա Նիկոլը նվիրում է ազերիներին, ի՞նչ կստացվեր, որ ՀԱՊԿ-ը մտել է Ադրբեջա՞ն:

Մակ բան հաստատ է. եթե ՀԱՊԿ-ը պաշտոնապես գար Հայաստան եւ պատասխանատվություն ստանձներ սահմաններում, նիկոլյան խունտան հենց այսպես չէր կարող երկիրը նվիրել ազերիներին: Ուրեմն, չպետք գա, ու դրա տակ դրված նիկոլաարայիկյան եւ մնացածների բացատրությունները սեփական դավաճանությունը մեկ ուրիշի վրա բարդելու սովորական տրյուկ է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ