19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Սահմանադրության 115 հոդվածը պահանջում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագծի մեջ պետք է նշվի նոր վարչապետի անունը

«Պետք է դիմել մեր Մայր Եկեղեցու օգնությանը և նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,-գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ընդդիմությունը պարտավոր է Ազգային ժողովում ՀՀ Սահմանադրության 115 հոդվածով նախատեսված կարգով վարչապետին անվստահություն հայտնելու հարց բարձրացնել՝ թշնամուն հայկական հողերը հանձնելու հիմքով:

Պարզ է, որ նիկոլականները իրենց կապիտուլյանտին կպահեն, բայց թող հայրենի հող հանձնողի անիծյալ դաջվածքը մնա դրանց սաղի վրա, վաղը չասեն՝ նիկոլը հանձնեց, մենք ինչ անեինք:
Սահմանադրության 115 հոդվածը պահանջում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագծի մեջ պետք է նշվի նոր վարչապետի անունը:

Իրավիճակից ելնելով, հաշվի առնելով, որ մեր ընդդիմադիրները երբեք չեն գա համաձայնության վարչապետի թեկնածության շուրջ, պետք է, ինչպես միշտ արել ենք օրհասական պահերին, դիմել մեր Մայր Եկեղեցու օգնությանը և նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (իմ անձնական կարծիքն է)»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ