27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հաճախորդը ծեծել է «Էվոկաբանկ»-ի կառավարչին եւ աշխատակցին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գլխի վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Հ․-ն է, ով վնասվածքը ստացել է Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ մասնաճյուղում, վիճաբանության ժամանակ:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց վիճաբանության ժամանակ, հաճախորդ՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Հ․-ն, նրա որդի 17-ամյա Մ․ Հ․-ն և ընկերը հարվածներ են հասցրել Տիգրան Հ․-ի և Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ս. և Մ. Հ․-երին և նրանց ընկերոջը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Տիգրան Հ․-ն ոստիկաններին հայտնել է որ ինքը հանդիսանում է «Էվոկաբանկ» ՓԲԸ աշխատակից, իսկ Նարեկ Հ․-ն նշված բանկի մասնաճյուղի կառավարիչն է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ