24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Դուք չասացիք, թե ինչ վիճակ է տիրում Ադրբեջանում. Զոհրաբյանը՝ եվրոպացիներին

«Դուք նշեցիք, որ Հարավային գազատարը անվտանգություն կբերի Ադրբեջանին, որ 
Եվրամիության համար մարդկային իրավունքներն ու ժողովրդավարությունը շարունակում են մնալ արժեքներ, բայց դուք չասացիք, թե ինչ վիճակում է տիրում Ադրբեջանում, թե ինչպես են տասնյակ հարյուրներով ակտիվիստներ, լրագրողներ գտնվում բանտերում»,-այսօր Եվրանեսթի վեհաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ դիմելով ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Հոհաննես Հանին:

Զոհրաբյանն ընդծեց, որ Ադրբեջանի իշխանությունները բացարձակ արհամարհանք ունեն եվրոպական կառույցների կոչերի նկատմամբ՝ պահպանել ժողովրդավարական արժեքները:

«Ձեր չի՞ մտահոգում, որ Ադրբեջանի իշխանությունը, Իլհամ Ալիևը հավակնում է եվրոպայի հիմնական դիկտատորի կարգավիճակին»,-հարցրեց նա: ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն էլ նկատեց, որ այդ երկրում իսկապես պետք է սկզբունքային մոտեցումներ ցուցաբերվեն, ուշադրություն դարձվի քաղբանտարկյալների առկայությանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ