11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՌԴ-ին պատժելու հարցն է քննարկվում Եվրանեսթում. հայ պատվիրակության համար զգալի հարց է

Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նսիտին Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ, ւկրաինայի պատվիրակության անդամ Բորիս Տարասյուկը ներկայացրեց «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևը, որն ըստ նրա, մշակվել է փոխզիջումային տարբերակով:

«Բանաձևը նվիրված է ընթացող պատերազմին, որ Ռուսաստանը վարում է Ուկրաինայի ժողովրդի դեմ, որը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի, և որի հետևանքով Դոմբասում մարդիկ զոհվում են, տառապում ,ավելի քան, մեկ ու կես մլն քաղաքացիական բնակչություն տեղահանվել է իրենց մշտական բնակության վայրից, մի քանի հարյուրը փասխտականեր են դարձել»,-ասաց նա:

Բորիս Տարասյուկը նշեց, որ Ղրիմի պետությունը օկուպացվել է ՌԴ-ի կողմից և ապօրինի միացվել ՌԴ-ին: Նա նշեց, որ պետք է ամեն ձևով նպաստել, որպեսզի ՌԴ-ն հանի իր զորքերը Ուկրաինայից և նպաստի խաղաղության հաստատմանը: «Կոչ եմ անում խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատվիակներին կողմ արտահայտնել այս բանաձևին»,-ասաց նա:

Հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը ներկայացրեց պատվիրակության տեսակետը՝ նշելով, որ իրականում  քննարկվում է մի կարևոր հարց, որի նկատմամբ զգուշավորություն ու առավելագույն նպատակային մոտեցում է անհրաժեշտ: Նա նշեց, որ կոնֆլիկտներն ունեն իրենց լուծման տրամաբանությունն ու դա պիտի իրականացվի համակողմանիորեն: Զաքարյանը նշեց, որ հավանաբար միայն հայկական պատվիրակությունն է, որը միանշանակ չի վերաբերում այս հարցին: Նա ընդգծեց, որ ՌԴ-ում ու Ուկրաինայում բազմաթիվ հայեր են բնակվում, ու սա շատ զգայուն հարց է:

«Մենք կողմնակից ենք ցանկացած հակամարտության խաղաղ լուծման տարբերակին: Մեր պատվիրակությունը մի քանի անգամ քննարկում է ունեցել այս հարցի վերաբերյալ, կան մարդիկ, ովքեր չեն կիսում մեծամասնության տեսակետը»,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ