11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հայ ցեղասպանությունը ցեղասպանություն էր». հայտարարվեց Եվրանեսթում

 Երևանում ընթացող Եվրանեսթի վեհաժողովում քննարկվում է Եվրանեսթի ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի համազեկուցող Վիկտոր Դոլիդձեի ու Մ. Բոնիի /Վրաստան/ կողմից «ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև համագործակցության խթանումը 2014-2020թթ, Եվրոպական հարևանության գործիքի միջոցով» բանաձև նախագիծը:

Յարոմիր Չետինան նշեց, որ վերջերս է այցելել Կենտրոնական Աֆրիկա, այցելել Հոլոքսոտի ու Հայոց ցեղասպանության զոհերի թանգարաններ: Նա նկատեց, որ իրենց մոտ չկան հստակ չափանիշներ ցեղասպանության որակման հետ կապված: Նա շեշտեց, որ կարող են ընդունել բանաձև, որը կդատապարտի Եղեռնը: Բանախոսը թվարկեց այս բոլոր տարիներին կատարված հանցանքները մարդկության նկատմամբ: «Եթե ուզում եք կանխարգելել, վերջ դնել ցեղասպանություններին ու էթնիկ զտումներին, եկեք իրենց անուններով կոչենք իրերը, հայ ցեղասպանությունը ցեղասպանություն էր»:

Ուկրաինայի պատվիրակ Ալեքսանդր Կոդոլան էլ խոսելով զեկույցից՝ ասաց, որ եվրոպական հարևանության գործընկերների միջոցով 2014-2020 թվականներին է ամրապնդվելու այս համագործակցությունը: Նա նկատեց, որ առկա է երկուստեք ցանկություն թե ԵՄ, թե գործընկեր երկների կողմից առաջ անցնել հետևողական քայլերով: «Հույս ունենք, որ այս զեկույցը կյանքի կկոչվի ու կանցնի գործնական քայլերի»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ