11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«ՀՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՕԵԿ-ը քույր կուսակցություններ են»/վիդեո/

«Հայաստանում սկզբունքորեն ընդդիմություն չկա: Մենք դրան սովորել ենք արդեն: Պաշտոնափոխության խնդիր է դրվում: Քաղաքական կոչված ուժերը պաշտոնների խնդիր են դնում, իսկ ծրագրային կամ գաղափարական այլընտրանք չի առաջարկվում»,-մեզ հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Արշակյանի դիտարկմամբ մեր քաղաքական կուսակցություններից դաշնակցությունը ինչ-որ չափով առանձնանում է, այս կուսակցությունը կարծես քննություն է հանձնել արևմտյան ժողովրդավարական ինստիտուտներում.«Այսինքն նրա  ծրագրային դրույթները ուպայքարի մեթոդները համապատասխանում են ժամանակակից քաղաքական պայքարի ձևերին»:

Արշակյանի զուգահեռներ անցկացրեց Հայաստանում գործող քաղաքական ուղությունների և այլ երկրների քաղաքական ուժերի միջև:

 «Մյուսը, որ նույնպես արձանագրված է, դա Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն է, որը նախկին քրիստոնյա-դեմոկրատական ինտերնացիոնալն է: Այդ քրիստոնյա-դեմոկրատական ինտերնացիոնալի անդամ են Հայաստանից միանգամից երեք կուսակցություն՝ «Հանրապետական» կուսակցությունը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը: Ստացվում է, որ այս երեքը քույր կուսակցություններ են »,-նշեց Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ