11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է».մեկնարկեց Եվրանեսթի նիստը

ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Ուղերձով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը: Նա  ողջունեց Եվրանեսթի վեհաժողովի մասնակիցներին. «Այս շաբաթը կարելի է մեզ համար եվրոպական շաբաթ համարել: Ուրախ ենք Երևանում հյուրընկալել Եվրանեսթի նիստը, որիս հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երևանում տեղի կունենա նաև Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը»,-ասաց նախագահը:

«Լավ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դիմանիկ կերպով: Վստահ եմ, որ Եվրանեսթի նստաշրջանի ծավալուն օրակարգում ընդգրկված կարևոր հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումները և որոշումները կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում»,-շեշտեց Սերժ Սարգսյանը:

Նախագահը վստահություն հայտնեց, որ միջխորհրադարանական քննարկումները թույլ կտան ճիշտ պատկերացում կազմել մեր ժողովուրդների առջև կանգնած մարտահրավների մասին ու փորձել միասին գտնել  դրանց հաղթահարման ուղիները: «Ուրախալի է, որ համաեվրոպական արժեքային համակարգի տարածմանն ու արմատավորմանն ուղղված մեր համագործակցությունն ընդգրկում են թե խորհրդարանական, թե քաղաքացիական հասարակության շրջանակները:

Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել ու իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերկաատարում ունենալ:

Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու համար մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը»,-ընդգծեց նախագահը՝ հավելելով, որ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը ԵՄ հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ