«Եթե միայն Սերժ Սարգսյանի համար արվեր»
_1426599506.jpg)
«Քաղաքական դաշտը դիմադրի, թե չէ, կարևորը որ ժողովուրդն է դիմադրում, 2005-ին ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ դիմադրեց, բայց դա գրանցվեց որպես փոփոխություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով սահմանադրական բարեփոխումներից, ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Ըստ նրա՝ փոփոխությունները իշխանության վերարտադրման համար են:
«Եթե միայն Սերժ Սարգսյանի համար արվեր, ապա միայն մեկ փոփոխություն կարվեր ու վերջ»,-հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
«Անընդհատ մեղադրանքներ են հնչում, գոյութուն չունեցող բանի մասին մեղադրանքներ են, հիմա համաժողովրդական քննարկման փուլն է, մասնագետները լսում են բոլորի կարծիքը, եթե նույնիսկ դրանք մասնագետներ չեն, ներկայացրեք նաև ձեր առաջարկները»,-հորդորեց պատգամավորը: Գիմիշյանն էլ նշեց, որ հրավեր չի ստացել իր կուսակցությունը: