14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սա նախագահին բնորոշ քայլերից է. Խոսրով Հարությունյան

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացը թևակոխեց երկրորդ փուլ, դրանք արդեն մտել են քաղաքական քննարկումների շրջափուլ»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց  ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր  Խոսրով Հարությունյանը:

«ՀՀ Նախագահը փորձ է կատարում քաղաքական, միջկուսակցական, կառուցողական քաղաքական նոր մշակույթ ձևավորել, սա բնորոշ է ՀՀ նախագահին, և Սահմանադրական բարեփոխումն էլ դրանցից մեկն են»,-ասաց Խոսրով Հարությունյանը և հավելեց.«Այսօրվա գործող սահմանադրության մեջ թեև իրավունքի գերակայությունը նշված է, սակայն իրավունքի պաշտպանություն չի կարողանում իրականացվել՝ գործիքակազմի բացակայության պատճառով: Ներկա կիսանախագահական համակարգում նախագահին վերապահում ենք այնպիսի պարտականություններ, որոնք ավտոմատ կերպով նախագահին դարձնում են գործադիրի ղեկավար»:

ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ ՀՀ Նախագահի առաջարկը բոլոր քաղաքական կուսակցություններին՝ մասնակցել քննարկումներին, որ այլ ինչ է, քան սեփական մտահոգությունները ներկայացնել հանրությանը, ինչը շատ պատասխանատու քաղաքական քայլ է: է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ