14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բետերայի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Որոշման մեջ նշվում է, որ 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների մի շարք, հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, որի ժամանակ զոհվեցին 1.5 միլիոն հայեր, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը:

Բետերայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները, որ կատարվեցին դրա ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ