05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ են խոսել Հովիկ Աբրահամյանը ու Հրանտ Բագրատյանը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աժ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը, կարելի է ասել, «փոխհամաձայնության» են եկել: Հրանտ Բագրատյանը բողոքել է ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունից, ասել է, որ այն վնասում է Հայաստանի տնտեսությանը: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ առանց լուրջ հիմքերի ինքը չի կարող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնանկության հարց բարձրացնել, և որ ավելի լավ կլինի, եթե ԿԲ-ի գործունեությունը հեղինակավոր միջազգային կազմակերպություններ գնահատեն ու Բագրատյանի տեսակետը հիմնավորող եզրակացություններ տան: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ եթե, ի վերջո, որոշվի ԿԲ գործող նախագահին պաշտոնանկ անել, ապա ինքը այդ պաշտոնում կառաջարկի նշանակել Հրանտ Բագրատյանին: Այլ կերպ ասած՝ առաջիկայում Հրանտ Բագրատյանն ամեն կերպ պետք է ապացուցի, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր տեղում չէ, և եթե նրան հաջողվի վերջինիս «հարցերը լուծել», ապա հնարավոր է՝ ինքն էլ փոխարինի նրան:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ