11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռիչարդ Կիրակոսյանը մտահոգված է

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր Եվրանեսթի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ ունենալով՝ նշեց, որ ԱլԳ-ն ու եվրոպական գործընկերությունը լուծում չեն Հայաստանի բոլոր խնդիրների համար, բայց լավ միջոց են Հայաստանի բարեփոոխիչների համար, որ արձանագրեն այն բոլոր թերություններն ու բացթողու,ները, որ մենք ունենք:

«Մենք տեսնում ենք՝ քաղաքական անպտղաբերության որոշակի մակարդակ է Հայաստանում, պետք է ունենալ ավելի կայուն լեգիտիմություն, բայց բավական երկար ժամանակ Հայաստանում քաղաքականությունը որոշում են անհատները, և եթե նայում ենք վերջին զարգացումներին, ես մտահոգված եմ, որ մի կուսակցություն ու իր որոշումը դառնում են Հայաստանի քաղաքական կյանքի որոշողը, մինչ դեռ մեզ պետք է ավելի բազամազանություն ու ավելի բազմակողմանի դիսկուրս: Կա հատվածական ընդդիմություն, որը շատ թույլ է առաջարկներ ներկայացնելու առումով»,-նշեց Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ պետք է քաղաքական դիսկուրսը զարգացնել: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա Կիրակոսյանի խոսքով՝ դրանց արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես դրանք կանդրադառնան քաղաքական կյանքի վրա: «Հայաստանի քաղաքական համակարգի ճկունության բացակայությունը այլևս չի կարող շարունակվել՝ հաշվի առնելով տնտեսական վատ վիճակը:

Սա մի տարածք է, որտեղ կա քաղացիական հասարակություն, որը գործում է որոշակի սահմաններում, բայց եթե այդ հասաարակությունը դառնա ցանցակենտրոն, այս խնդիրը կարող է լուծվել: Մեզ համար ապագայի տեսանկյունից պիտի կարևոր լինի, թե ինչ է կատարվում նաև օրինակ՝ Մոլդովայում ու Ադրբեջանում»:

Կիրակոսյանն ընդգծեց, որ ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների մասին խոսելիս պետք է ոչ թե հաշվի առնել եվրոպամետ կամ ռուսամետ լինելը .  «Արդեն ժամանակն է հայության մասին խոսելու»,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ