06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դրանից հետո շփման գծում լարվածությունն ավելի է խորացել. եվրոպացի գործընկերոջ ակնարկը ԵՏՄ-ի վերաբերյալ

Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորոմի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկիի համոզմամբ՝ Հայաստանի ապագան Եվրոպան է: Այս մասին նա հայտարարեց այսօր Երևանում ընթացող Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու տեսանկյունից, երբ այլևս անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: «Հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2013-ի սեպտեմբերի 3-ին՝ Հայաստանի կառավարությանը որպես օրակարգային հարց մնում է լիարժեք իրականացնել Ասոցացման համաձայնագրից բխող մնացած բոլոր գործողությունները՝ ապահովելով քաղաքացիական իրավունքների ոլորտում բոլոր միջոցառումների իրականացումը, որոնք կարող են ապահովել սերտ ինտեգրում եվրոպական արժեքներին»,-պատասխանեց Քշիշտոֆ Բոբինսկին:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը Եվրամիության հետ որևէ փաստաթուղթ ստորագրի, նա ասաց, որ որքանով ինքը տեղյակ է, ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում Եվրամիության հետ՝ փաստաթղթի ձևավորման շուրջ: «Առաջիկա 2 ամսվա ընթացքում անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի կառավարության կամքը փաստաթղթի ձևավորման ուղղությամբ, այլև՝ Եվրամիության 28 անդամ-պետությունների համաձայնությունը, որը, որքանով ես եմ հասկանում, այս պահին դեռևս ձեռքբերված չէ: Եթե Ռիգայում ակնկալվում է ստորագրել որևէ շրջանակային համաձայնագիր, պետք է հաշվի առնել, որ մինչև Ռիգայի գագաթաժողովը բավական սեղմ ժամկետներ են մնացել»,- շեշտեց նա:
 
Դիտարկմանը, որ սեպտեմբերի երեքին նախագահ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ փոխեց կուրսը դեռպի ԵՏՄ, հավատո՞ւմ է, որ այդ փոփոխությունը նորից մեկ գիշերում տեղի կունենա, պարոն Բոբինսկին արձագանքեց. «Կարծում եմ՝ ես ՀՀ քաղաքացի չեմ և այն դիրքում չեմ, որ կարող եմ գնահատական տալ Հայաստանի ղեկավարի դիրքորոշումներին, ու վստահություն հայտնեմ կամ անվստահություն, սակայն կարծում եմ, որ սեպտեմբերի 3-ի որոշումը պայմանավորված է եղել Հայաստանի անվտնագության նկատառումներով և այն երաշխիքներով, որ տրվել են նախագահին՝ այդ քայլին գնալու առնչությամբ, առ այն, որ եթե Եվրոասոցացման համաձայանագիրը չստորագվի, և Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, կլինեն անվտանգության երաշիքներ, և Հայաստանի վիճակը կբարելավվի, ինչ տեղի չի ունեցել, որովհետև իրականում դրանից հետո շփման գծում լարվածությունն ավելի է խորացել, և փաստորեն անվտանգության վիճակը չի բարելավվել:
 
Երևի թե եկել է ժամանակը՝ վերանայելու և վերստին հասկանալու, թե ինչքանով են այդ երաշխիքներն իրական»: 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ