06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչից էին վախենում ադրբեջանցիները

Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկն այսօր Եվրանեսթի վեհաժողովին հարցրեց, թե ինչու ադրբեջանական ու բելառուսական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն ժամանել Երևան` մասնակցելու նիստին:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը արձագանքեց` Ադրբեջանը բաց է թողնում այս հնարավորությունը, և ցավալի է, որ ադրբեջանական կողմը չմասնակցելու որոշում է կայացրել: «ԱլԳ-ը քաղաքական կյանքի ու քաղաքացիական հասարակության կայացման համար շատ կարևոր է, և մեզ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել»,-նշեց Կիրակոսյանը:

ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին նկատեց, որ ադրբեջանական գործընկերը նախապես ասել է, որ գալու է, ապա ասել է, որ չկարողացավ գալ: «Ես հասկանում եմ, որ մենք գործ ունենք բավական նուրբ ու բարդ իրադրության հետ»: 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Թևան Պողոսյանն էլ ուշադրություն հրավիրեց ԵՄ այլ երկների ներկայացուցիչների չմասնակցությանը: Պողոսյանը նկատեց, թե Ադրբեջանի ներկայացուցիչների չմասնակության պատճառը գաղտնիք չէ: Ըստ նրա՝ ադրբեջանական ցանկացած հասարակական կազմակերպություն, վերջին մի քանի տարում, երբ մասնակցել է այն միջոցառումներին, որտեղ հայկական մասնակցություն է եղել, կամ բերդում է հայտնվել, կամ Ադրբեջանից փախուստի մեջ է:

«Պարզ է, որ վախի մթնոլորտն է պատճառը, որ չեն եկել, քանի որ նախընտրել են չմասնակցել, քան թե Երևանից վերադարձից հետո հայտնվեն հատուկ ծառայությունների կամ այլ հետապնդումնների ներքո:

Ցավով եմ ասում, որ ցանկացած ծրագրից հետո, այն կազմակերպությունը, որ ունեցել է հայկական գործընկերների հանդիպում, մեղադրվել է ազգային դավաճանության մեջ, և ուստի վախի մթնոլորտը դժվար է հաղթահարել և մարդիկ նախընտրում են չգան»,-ասաց նա:

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունը Բաքվում մասակցել էր Եվրանեսթի նիստին, և դա ենթադրում էր, որ փոխադարձ պետք է լինի, մինչդեռ պայմանավորվածությունը չի հարգվել:

Թևան Պողոսյանը նաև հարցրեց, թե ինչու նույն Եվրանեսթին չեն մասնակցում քաղհասարակության ներկայացուցիչներ այնպիսի երկրներից, ինչպին Ֆրանսիան է, Իսպանիան է, Պորտոուգալիան է: «Ի վերջո Արևելյան գործընկերությունը միայն վեց երկրները չեն, այլ նաև այն երկները, որոնք ԵՄ անդամ են: 

Մենք ունենք մեծ խնդիր՝ ընկալելու նաև, ինչ է նշանակում Արևելյան գործընկերությունը փակ հասարակության պլատֆորմում, բոլոր երկրները հավասար չեն մասնակցում, և դա ունենում է իր ազդեցությունը»,-ասաց նա և հավելեց, թե Արևելյան գործըկերության իրական հաջողություն կլիներ, եթե ԵՄ անդամ 28 երկրների ակտիվ ներգրավված լինեին»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ