Էքզյուպերիի պրակտիկ աղոթքը
Հատված Էքզյուպերիի հայտնի աղոթքից.
«Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ ամեն օրվա համար: Սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը … Սովորեցրո՛ւ ինձ ճիշտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:
Սովորեցրո՛ւ ինձ չափավորություն և զսպվածություն, որպեսզի չթռչեմ և չսողամ, այլ օրվա ընթացքում կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները: Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, թե այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի …
Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ-որ մեկին ինձ մոտ, որ քաջություն ունենա ասելու ինձ ճշմարտությունը, բայց ասի այն սիրով: Դարձրո՛ւ ինձ մարդ՝ ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են …
Պահպանի՛ր ինձ այն վախից, թե ես կարող եմ ինչ-որ բան կորցնել իմ կյանքում: Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչ անհրաժեշտ է ինձ: Եվ դարձյալ խնդրում եմ՝ սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը … »:
Անտուան Մարի դե Սենթ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ – (1900-1944), ֆրանսիացի գրող, օդաչու, լրագրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս: Նրա հայտնի գործն է «Փոքրիկ իշխանը»: 1939-ին «Քամի, ավազ և աստղեր» երկի համար ստացել է Ֆրանսիական ակադեմիայի «Գրան պրի» և ԱՄՆ «Ազգային գրքարվեստ» մրցանակները: