06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանական պատվիրակությունը չժամանեց Երեւան

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Եվրանեսթ խորհրդարական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ նիստը: Բացման խոսքով հանդես եկավ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, ով ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց կազմակերպրական աշխատանքների համար:

Նիստը վարում է Տարածաշրջանայաին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին հանդես եկավ ելույթում, ով արժևորեց հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա ցավով նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունն այստեղ չէ:

«Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ Եվրանեսթի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»: Նա նաև հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ այս երկրներում քաղ.բանտարկյալներ չեն լինի, ու քաղաքացիական ակտիվիստների վիճակն էլ Հայաստանում կբարելավվի:

ԱլԳ ՔՀՖ-ի Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոն հավելեց, որ քաղաքացիական հասարակությունը շատ դեպքերում առաջ է անցնում քաղաքականությունից՝ աօպահովելով անկախ փորձաքննություն քաղաքական առոմով, և կատարում է կառավարության աշխատանքը, երբ պետական կառույցներն ու մարմինները թույլ են և անգործ: Նա նկատեց, որ եթե նայում ենք քաղ.հասարակությանը, նկատում ենք, որ ԱլԳ-ը ձևավորել է բազմաթիվ կազմակեպություններ, որոնք ձեռք ձեռքի տված աշխատում են: Տիկին Սուշկոն նաև ընդծեց, որ երեք երկրների հետ ասոցացումը խթանեց երկկողմ քաղաքացիական հասարակությունների ձևավորմանը:

Իր ելույթում Ուկրաինայի ներկայացուցիչը շեշտեց, որ բոլո հետխորհրդային արհմիությունները վերածվել են օլիգարխիկ միավորմների, և այս պայմաններում դժբախտաբար ստեղծվում է մի վիճակ, որը կարող է վնաս հասցնել ԵՄ իմիջին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ