07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շարմազանովը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Ռիգայում հանդիում է ունեցել Լատվիայի  Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները բարձր են գնահատել պարբերական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը:

Նրանք կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար Հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Երեւանում` ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացումը` կարեւորելով Լատվիայի ԵՄ խորհրդի նախագահության շրջանակներում Արեւելյան գագաթաժողովի անցկացումը մայիսի 21-22ը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ