11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Սե՛րժ Ազատիչ, մենք համաձայն ենք» /վիդեո/

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացնում է իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի հանդիպման վերաբերյալ: Նա չի կարծում, որ նման քայլով այդ քաղաքական ուժերը նպաստում են իշխանության վերարտադրությանը:

Սաֆարյանը տգեղ է համարում, որ քաղաքական ուժերը նախօրոք հայտարարում են, թե դեմ են այդ բարեփոխումներին, հասնելու են նախագահի հրաժարականին, «ապա գնում են ու ասում` Սե՛րժ Ազատիչ, մենք համաձայն ենք սա անել, բայց եթե բարեհաճեք այսպիսի առաջարկներ ընդունել»:

«Ես շատ վախենում ու խղճում են այն մարդուն, ով 2018 թվականին կորոշի նախագահ դառնալ ընդդիմությունից, խղճում եմ նրան, որովհետև նա բոլոր «շանսերն» ունի անցնելու այն ճանապարհը, որ անցել են մեր բոլոր ընդդիմադիր գործիչները՝ Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք նստելու են նույն մեղադրյալ աթոռին, որովհետև ոչինչ չի արվում՝ խաղի կանոնները փոխելու համար»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ