05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արմեն Մարտիրոսյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են հեռացվել կուսակցությունից. 168 ժամ

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հետ կարող է ճակատագրական լինել: Կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ նրանց հանդիպումը «Ժառանգության» հետ որչևէ կապ չունի, և չի բացառվում, որ առաջիկայում քննարկվի նրանց կուսակցությունից հեռացնելու հարցը: Սրա վերաբերյալ «168 ժամի» հետ զրույցում կուսակցության վարչության նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանն ասել է.

«Որպես «Ժառանգություն» կուսակցության կանոնադրությունը լավ իմացող մարդ՝ պետք է ասեմ, որ կուսակցության ղեկավարը նույնպես կարող է որոշումներ ընդունել կուսակցության անունից, հայտարարություններ անել, բայց եթե վարչությունը գտնում է, որ սա այն հարցերից մեկն է, որտեղ կուսակցության ղեկավարը չպետք է որոշում ընդունի, այլ վարչության որոշումն է դոմինանտ, ապա այդ դեպքում, իհարկե, մի փոքր այլ խնդիր է բացվում: Այսինքն՝ ոչ միայն պետք է դրվի Ա. Մարտիրոսյանի և Ռ. Հակոբյանի, այլև Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը, որովհետև նրանք, կարծես թե, հայտարարում են, որ իրենք գնացել են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնեցնելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ