Եղանակը չի փոխվի
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևանում փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 13-15, երեկոյան՝ 8-10 աստիճան։